Շուրջ 50 մլն տոննա ածխաթթու գազ է հայտնվել մթնոլորտում Արկտիկայի հրդեհների պատճառով
Advertisement 1000 x 90

Շուրջ 50 մլն տոննա ածխաթթու գազ է հայտնվել մթնոլորտում Արկտիկայի հրդեհների պատճառով

Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել Է 50 միլիոն տոննայի: Դա ավելի է, քան այն բոլոր արկտիկական հրեհների CO2-ի միագումար արտանետումները, որոնք տեղի են ունեցել հունիսին 2010 թվականից մինչև 2018 թվականը, հաղորդել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ): Ինչպես Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, «Հյուսիսային կիսագնդի շրջաններում արտակարգ շոգ և չոր եղանակը նպաստել է հրդեհներին՝ Միջերկրականից մինչև Արկտիկա»:

«Կլիմայի փոփոխությունն աճող ջերմաստիճանով և տեղումների բնույթում տեղաշարժերով սաստակացնում է անտառային հրդեհների ռիսկը և երկարացնում սեզոնը (որի ընթացքում դրանք տեղի են ունենում),- պարզաբանել է նա: Հունիսի սկզբից արկտիկական հրդեհների պատճառով, ընդամենը գրանցվել է ավելի քան 100-ը, ՕՀԿ-ի տվյալներով, մոլորակի մթնոլորտ Է «արտանետվել 50 մեգատոննա ածխածնի երկօքսիդ, ինչը համարժեք է Շվեդիայի տարեկան արտանետումներին»: Բնական հրդեհները Հյուսիսային կիսագնդում սովորական երևույթ են մայիսից մեինչև հոկտեմբեր, բացատերել է Նյուլիսը, սակայն այս տարի դրանց աշխհարհագրական լայնությունը և ինտենսիվությունը, ինչպես նաև տևողությունն «առանձնապես արտասովոր են»: Ամենից ուժեղ հրե տարերքը դրսերորվել է Ալյասկայում և Սիբիրում, որտեղ այրման օջախների մակերեսը գերազանցել է գրեթե 100 հազար ֆուտբոլային դաշտերի մակերեսը:



Նման նյութեր