Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, հաղորդում է RT–ն` հղում անելով ուկրաինական ԶԼՄ–ներին։
Նշվում է, որ միկրոավտոբուսը բախվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսին։
Տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել, երբ Զելենսկու ավտոշարասյան Volkswagen Touareg–ը և անվտանգության ծառայության ավտոմեքենան որոշել են առաջ անցնել երեխաներով ավտոբուսից։
Համացանցում արդեն հայտնվել է պատահարի տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես են ավտոմեքենաներն առաջ անցնում ճանապարհի մեջտեղում գտնվող ջարդված ավտոմեքենայից։ Դրանից բացի, ճամփեզրին երևում է վնասված միկրոավտոբուսը։ Երեխաներ տեղափոխող ավտոբուսներից մեկն ընկել է ճամփեզրի առուն, սակայն չի շրջվել։
Բարեբախտաբար, ՃՏՊ-ի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Նախնական տվյալներով` Զելենսկու ավտոշարասյունը վերադարձել է Կիև։
Միջադեպի պահին Զելենսկին այնտեղ չի եղել, նա ինքնաթիռով մեկնել էր Կիև։
Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։