Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի և 28-ամյա Գագիկի վիճակը կայուն է, դրական դինամիկա կա. news.am
Advertisement 1000 x 90

Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի և 28-ամյա Գագիկի վիճակը կայուն է, դրական դինամիկա կա. news.am

Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից  տուժած Ռուզաննա Հակոբյանի և Գագիկ Ղուկասյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. նրանք գիտակից վիճակում են,  առողջական վիճակում մի փոքր դրական դինամիկա է նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ հիվանդները այս պահին թունավորման փուլում են գտնվում, և 15-20 օրից նոր կարելի է ճգնաժամային փուլը հաղթահարված համարել. «Գագիկը հնարավոր է մինչև շաբաթվա վերջ տեղափոխվբի հիվանդասենյակ, Ռուզաննա մի փոքր ուշ կտեղափոխվի»:

Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը և 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են:

NEWS.am–ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ հայտնեց, որ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Վայք քաղաքի 46–ամյակնոջ վիճակը կայուն է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։

Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել էր նաև 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը:

news.am