
Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 03:15-ին, Էրզրումի Օլթու գավառում օջախի 7 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օլթուի թաղամասերից մեկը, սակայն ցնցումները զգացվել են նաև հարակից գյուղերում և գավառներում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական վնասներ և մարդկային զոհեր չկան: