Ապագայի զինվորական շքերթ. ֆրանսիացին գերարագ սարքով թռչում է Փարիզի վրայով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ապագայի զինվորական շքերթ. ֆրանսիացին գերարագ սարքով թռչում է Փարիզի վրայով

Հուլիսի 14-ին Փարիզում Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ տեղի ունեցավ ամենամյա ռազմական շքերթ: Ֆրանսիացի գյուտարար Ֆրենկի Զապատան հանդիսատեսի առջև 5 ռեակտիվ շարժիչով Flyboard Air սարքով պտույտներ կատարեց Ելիսեյան այգիների վրայով: Թռիչքի ընթացքում Զապատայի ձեռքին հրացան կար (կամ նման մի բան):

 

View this post on Instagram

 

A post shared by Franky Zapata (@frankyzapata) on Jul 14, 2019 at 8:30am PDT

Ավելի ուշ, նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում գրել է, որ հպարտանում է ֆրանսիական բանակով ու համարում այն ժամանակակից  և նորարարական:

Որոշ օգտատերեր, նաև լրատվամիջոցներ Flyboard Air-ը  համեմատեցին գեր-հերոս՝ Կանաչ Գոբլինի և Սարդ-մարդու, իսկ գյուտարարին՝ Երկաթյա Մարդու հետ:

Flyboard Air-ն ի վիճակի է ժամում մինչև 194կմ/ժ արագություն բացել և թռիչքը կարող է տևել 10 րոպե:

Ֆրենկի Զապատան իր հայտնագործությունը ներկայացրել է 2017 թվականին: 2018-ի նոյեմբերին, գյուտարարը սարքը փորձարկել է Սեն գետի վրա թռչելով:

Հուլիսի 14-ի շքերթից առաջ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Flyboard Air-ը կարելի է օգտագործել որպես «թռչող լոգիստիկ հարթակ, կամ իրական հարձակողական հարթակ»:

2018թ.-ին Ֆրանսիայի Պաշտպանության Նախարարությունը Զապատային 1.3 միլիոն եվրո դրամաշնորհ էր առանձնացրել:

Բացի ֆրանսիական զինվորականներից, գյուտով հետաքրքրվել են նաև ԱՄՆ-ից:



Նման նյութեր