Քիմ Քարդաշյանը կողոսկրերը չի հեռացրել. նա բացահայտել է նեղ գոտկատեղի գաղտնիքը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը կողոսկրերը չի հեռացրել. նա բացահայտել է նեղ գոտկատեղի գաղտնիքը

Քիմ Քարդաշյանը փարթամ ազդրեր եւ շատ բարակ գոտկատեղ ունի, ինչի հետեւանքով չեն հանդարտվում լուրերն այն մասին, որ նա հեռացրել է կողոսկրերից մի քանիսը։ Աստղը վերջապես որոշել է պատմել՝ ինչպես է իրեն հաջողվել հասնել դրան։ Նա խոստովանել է, որ հաջողության բանալին յուրօրինակ սննդակարգն է։

Instagram-ի Stories բաժնում նրա ընկերուհին՝ Անաստասիա Սոարը, տեսանյութ է հրապարակել, որում Քիմին ուղիղ հարցրել է՝ արդյոք վերջինս ազատվել է կողոսկրից։ «Կարծում եմ՝ ինձ օգնում է բուսակերությունը։ Այսօր իմ գոտկատեղն, իսկապես, բարակ տեսք ունի»,- ասել է նա։

Քիմն իր նոր սննդակարգի մասին պատմել է այս գարնանը՝ Instagram-ում հրապարակելով բատատ, բանջարեղեն և ավոկադո պարունակող ափսեի լուսանկարը։ Նա հայտարարել էր, որ այժմ միայն բուսական սնունդ է օգտագործում և որոշել է բացառել միսն ու կաթնամթերքը։ Բացի այդ՝ Քարդաշյանը ժամանակ առ ժամանակ մաքրում է օրգանիզմը։ Օրինակ՝ Կոստյումի ինստիտուտի պարահանդեսին ազդեցիկ տեսք ունենալու համար նա այս տարի տասը օրով ամբողջությամբ հրաժարվել է մթերքից, որը շաքար է պարունակում։

style.news.am