Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ
Advertisement 1000 x 90

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ

Հուլիսի 16-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ: Այդ մասին հաղորդել է Սեյսմոլոգիայի եվրոպա-միջերկրյածովյան կենտրոնը:

Կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Սուրաբայա քաղաքից 291 կիլոմետր դեպի հարավ – արեւելք: Դա մեծությամբ Ինդոնեզիայի երկրորդ քաղաքն է, որի բնակչությունը կազմում է շուրջ 3 միլիոն:

Տարերքի օջախն ընկած է 100 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների, տուժածների եւ ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ այս պաին չեն ստացվել:



Նման նյութեր