Ավտոմեքենաների գույքահարկի հաշվարկման եղանակը
Advertisement 1000 x 90

Ավտոմեքենաների գույքահարկի հաշվարկման եղանակը

Մարդատար ավտոմեքենաների գույքահարկը որոշելու համար անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և նույն հոդվածի 4-րդ մասի դրույթներով։
Նշենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի դրույքաչափերը հաշվարկվում են նստատեղերի քանակով, ինչպես նաև մեքենայի ձիաուժով այսպես՝
1.մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար գործում է հետևյալ սկզբունքը՝

• 1-ից 120 ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ, օրինակ այսպես՝ 70 ձիաուժի դեպքում հարկը կկազմի 14.000դրամ:
• 121-ից բարձր՝մինչև 250 ձիաուժ ունեցող մեքենայի դեպքում՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց հարկվում է 300 դրամ:Օրինակ՝ 140 ձիաուժի դեպքում է հարկը կկազմի 42 հազար դրամ:
• 251 և ավելի ձիաուժ ունեցողի պարագայում՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 500 դրամ:
• 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր 1 ձիաուժի համար հարկվում է լրացուցիչ` 1000 դրամ:
• Իսկ դա նշանակում է, որ 251 ձիաուժի դեպքում` մեքենայի հարկը կկազմի 226.500 դրամ.( 150 ձիաուժ x 500դր + 101 ձիաուժ x 1500դր) :
• 2. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար էլ սահմանված է հետևյալ հարկման բազան՝
• 1-ից 200 ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 100 դրամ
• 201 և ավելի ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

Մինչև երեք տարվա վաղեմություն ունեցող մեքենաների դեպքում գույքահարկը հաշվարկվում է 100%-ով, իսկ 3-րդ և հաջորդող յուրաքանչյուր տարվա համար հարկը պակասեցվում է գումարի 10%-ի չափով, իբրև մաշվածություն, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50%-ը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է հանդիսանում տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը՝ անկախ այն ձեռքբերելու և շահագործելու ժամկետներից:

Օրինակ՝ 2007թ. արտադրության 251 ձիաուժ շարժիչով մեքենայի հարկը կկազմի 113.500 դրամ, քանի որ տվյալ տրանսպորտային միջոցը 3 տարի և ավելի վաղեմության ժամկետ ունի, ապա վարորդը պարտավոր է վճարել հարկի միայն 50%-ը՝ նվազող սանդղակով հաշվարկելով թողարկման տարեթիվը՝ իբրև մաշվածություն:

Իսկ եթե նույն ձիաուժով մեքենան 2013թ արտադրության է, ապա մեքենայի հարկը կկազմի 199.850 դրամ: Այս դեպքում վարորդը պարտավոր է վճարել հարկի 90%-ը:

Գույքահարկի վճարումը հատկապես կարևոր է ավտոմեքենաների տեխզննման կտրոն ստանալու համար: Վարորդները նախ պետք է տեղական ինքնակառավարման մարմին վճարեն (թաղապետարան) գույքահարկը, որից հետո, հարկի զրոյացման կտրոնը ներկայացնելով բանկ՝ ստանան տեխզննման կտրոնը:

iravaban.net