Նանա Պետրոսյան. «Անտարբեր մի անցեք… ընդամենը 500 դրամով շաբաթից ավել ապրող ու ապրեցնող փունջ առեք-տարեք… Չեք ափսոսի»
Advertisement 1000 x 90

Նանա Պետրոսյան. «Անտարբեր մի անցեք… ընդամենը 500 դրամով շաբաթից ավել ապրող ու ապրեցնող փունջ առեք-տարեք… Չեք ափսոսի»

Նանա Պետրոսյանի հրապարակումը.

«Տիկին Ալեքսանդրան հոգածություն է ու սեր…

Տիկին Ալեքսանդրան, երբ կարողանում՝ մի թասիկ ծաղիկ փնջած Սևանից Երևան է հասնում, շրջում կենտրոնում ու սպասում անցորդների բարեհաճությանը։

Ամեն Երևան գալիս առնվազն 5000 դրամի ծաղիկ պիտի վաճառի՝ տեսողությունը պահպանող դեղորայքն այդքան արժի։ Սննդի հարցն էլ իր լուծելիքն է։

Երկու անգամ պատահել եմ իրեն ու հմայվել իր ճաշակով։ Երկու անգամ էլ նրա առաջարկած փնջերը, որ Սևանի ափից էին, նուրբ ու ճիշտ համադրությամբ և երկարակյացությամբ լավ տրամադրություն են հաղորդել ու անուշ բույրով լցրել տունը։

Թե տեսնեք իրեն, խնդրում եմ, անտարբեր մի անցեք… Ընդամենը 500 դրամով շաբաթից ավել ապրող ու ապրեցնող փունջ առեք- տարեք…

Չեք ափսոսի… Հատկապես, որ կվայելեք տիկին Ալեքսանդրայի անասելի բարեկիրթ վարվելակերպը և շատ գեղեցիկ ռուսերեն կամ հայերեն խոսքը… Նա ռուսերեն է դասավանդել Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում…

Ի դեպ իր հետ հարաբերվելիս ինքդ ես հոգածությամբ պարուրված զգում…

Հ.Գ. Հրապարակման համար իրենից թույլտվություն խնդրեցի՝ շատ դժվարությամբ համաձայնեց։
Հ.Գ. Հնարավորության դեպքում խնդրում եմ տարածեք հրապարակումը»։



Նման նյութեր