Հեռախոս, ժամացույց, վարձակալած սարք. քննություններին դիմորդների հնարամտությունների պակաս չի զգացվել
Advertisement 1000 x 90

Հեռախոս, ժամացույց, վարձակալած սարք. քննություններին դիմորդների հնարամտությունների պակաս չի զգացվել

Ընթացիկ տարում կազմակերպված քննություններին այս անգամ ևս դիմորդների հնարամտությունների պակաս չի զգացվել: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ արտագրելու, հուշումներ ունենալու հնարավորության համար դիմորդները տարեցտարի տեխնոլոգիաները զարգացնում են:

«Հեռախոս, ժամացույց. դրանք արդեն ավանդական միջոցներ են, որոնք մեր կողմից հայտնաբերվում են: Նկատենք, որ նման դիմորդները սովորաբար լինում են մի քանի հեռախոսով: Լինում են դեպքեր, դիմորդը գալիս է համապատասխան սարքերով, որոնք վարձակալությամբ է ձեռքբերած լինում, իսկ օնլայն հարթակները այդ հնարավորությունը տալիս են: Մի աղջկա մոտ էինք հայտնաբերել սարքեր իր վրա ամրացրած, նա խնդրում էր վերադարձնել, որովհետև վարձակալությամբ էր վերցրել»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կենտրոնի փոխտնօրենը նկատեց, որ այստեղ ծնողների դերը մեծ է, իրենք պետք է կանխեն նման մոտեցումները և շեշտը դնեն սովորելու վրա, այնինչ՝ շատ ժամանակ իրենք են մասնակից լինում:



Նման նյութեր