Նոր զարգացումներ սոցապում․ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից. factor.am
Advertisement 1000 x 90

Նոր զարգացումներ սոցապում․ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից. factor.am

Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Նա ազատվել է նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց սոցապծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը։ Նա ասաց, որ նախարարի հրամանն իջեցվել է այսօր՝ հուլիսի 16-ին։

Տեղեկացնենք, որ Factor.am-ը պարբերաբար անդրադառնում էր Սոցիալական ծառայությունում տիրող իրավիճակին։ Մասնավորապես, գրել էինք, որ լարված են ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի և նրա տեղակալ Արսեն Օհանյանի, ինչպես նաև ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի հարաբերությունները։ Վերջիններս, ինչպես մեզ հետ զրույցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում գրառումներ էին կատարում, որ Սուրեն Ղամբարյանը ծառայությունում անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Սուրեն Ղամբարյանը, սակայն, հրաժարվում էր մեկնաբանել իրավիճակը։ Կառույցում առկա խնդիրներին տեղյակ է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա Factor.am-ին փոխանցել էր, որ խնդիրը լուծում կստանա կողմերից մեկի աշխատանքից ազատմամբ։ Փաստորեն՝ աշխատանքից ազատվեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Արսեն Օհանյանը։

Նշենք, որ Սոցապծառայության պետ Սուրեն Ղամբարյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է։ Նրանք, սակայն, այդ տեղեկությունները հերքում են։ Հավելենք, որ մինչ այս, Սուրեն Ղամբարյանը աշխատանքից ազատել է Սոցապծառայության պետի օգնականին և օտարերկրյա պետություններից, կազմակերպություններից ստացվող գրությունների (հարցումների) բաժնի պետ Նելլի Թորոսյանին։

factor.am



Նման նյութեր