Ժաննա Ալեքսանյան. «Զինծառայողի վիճակը մոր պնդմամբ վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված»
Advertisement 1000 x 90

Ժաննա Ալեքսանյան. «Զինծառայողի վիճակը մոր պնդմամբ վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանին նկատմամբ: Նրան ապօրինաբար տարել են ռազմական ոստիկանություն: նա երեկ է դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից, նրա ձեռքից խլել են բժշկի կողմից նշանակված դեղերը և արգելել դրանք ընդունել: Զինծառայողի վիճակը մոր պնդմամբ վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված: ՊՆ նամուլի խոսնակն այսօր մի գրառում է կատարել, որի համաձայն առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց մինչ այդ նույն հիվանդությամբ տառապող Բրոյանին սիրով տառապանքների են ենթարկում»:



Նման նյութեր