Ռենատա Լիտվինովան ասում է… vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռենատա Լիտվինովան ասում է… vnews.am

Կատարյալ վիճակը, երբ սիրում ես և՛ ինքդ քեզ, և՛ այն աշխատանքը, որը պետք է կատարես:

Նախկինում չգիտեի, որ մահանալը սարսափելի է: Այսօր ես գիտեմ, որ մահանալը սարսափելի է, բայց ապրելն ավելի սարսափելի է:

Ես կարծում եմ, որ բոլորին էլ բախտը ժպտում է, պարզապես ոչ բոլորն են դրանից օգտվում:

Չեմ սիրում տղամարդու հետ մնալ և առավոտյան նրա կողքին արթնանալ, քանի որ առավոտյան ամեն ինչ այլ է:

Ես շատ իրական մարդ եմ, երկրային եմ, հասկանո՞ւմ եք: Գուցե դա է ամենամեծ թերությունս:

Մի՛ փորձեք հասկանալ կնոջը՝ պարզապես սիրեք նրան:

Զարմանալի է, որ այսօր մարդիկ մեկը մյուսի ներկայությունից այլևս չեն ուրախանում:

Ես սիրում եմ քաղաքային խենթությունները: Դրանք ինձ ավելի շատ են ոգեշնչում, քան ամսագրի մոդելները:

Երբ գործերս շատ վատ են, դեմքիս միշտ ժպիտ կա. այդպես ես պաշտպանվում եմ:

Ամեն անգամ նորովի եմ սիրահարվում կյանքին և միանգամից հիասթափություն ապրում:

Գեղեցկությունը միշտ ձգտում է վերջի, այսինքն՝ ինքնաոչնչացման:

Մարդը, որը ոչ ոքի և ոչ մի բանի սիրահարված չէ, խոշոր հաշվով զուր է ապրում: Այդժամ նրա մոտ արթնանում են ամենավատ էմոցիաները՝ զայրույթ, նախանձություն: Մարդը, որը սիրում է՝ մեծահոգի է և երջանիկ, քանի որ նա միշտ գիտի՝ ուր գնալ և ում հետ լինել:

Կա մանկական կամ երիտասարդական գեղեցկություն, բայց մեծ տարիքում գեղեցկությունը բացառիկ պարգև է ՝, որը կապ չունի ֆիզիկականի հետ: Գեղեցիկ մարդը նա է, որը զգալ գիտի, տառապել գիտի, գեղեցիկ մարդն առատաձեռն է, գեղեցիկ մարդը սպառող չէ: Երջանիկ մարդը խիղճ ունի, նա հավերժ ուսանող է, որն ունակ է սիրո: 30, 40 տարեկանից հետո ինքդ քեզնով բավարարված լինելը, ինքդ քո աչքերում գեղեցիկ երևալը խելագարություն է ինձ համար: Բայց դու պետք միշտ աշխատես ինքդ քո վրա:

Եթե սիրում ես՝ բա՛ց թող: Երբ քեզ հետևում են, մեկուսացնում, խանդում, արգելում են անել այն, ինչ քեզ դուր է գալիս, մեղադրում են գործունեությանդ համար, ապա դա սեր չէ՝ սերն ազատություն է:

Պետք չէ կախված լինել որևէ մեկից՝ անգամ սիրելիներից:

Իմ երջանկության բանաձևը սիրելու և սիրելիի հետ ձեռք ձեռքի բռնած ապրելու մեջ է:

Պաշտում եմ անկումները, քանի որ դրանց մեջ ավելի շատ ուժ կա, քան վերելքներում. ես ոգեշնչվում եմ դժվարություններից:

Սեր է, երբ տալու, և կիրք է, երբ վերցնելու ցանկություն ունես:

Եթե սիրում ես մարդուն՝ նրա կյանքի յուրաքանչյուր դետալ քեզ հետաքրքիր է:

Ուժեղ մարդկանց դժվարություններն ավելի ուժեղ և կայուն են դարձնում, իսկ թույլերին՝ չար և կործանարար:

vnews.am