
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է
| Դիտվել է`


Նորայր Հաջիյանը ծնվել է 1976 թվականին, Բաքվում: 1988 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Նորայրը ավարտել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
1992 թվականի դեկտեմբերից մինչև 1995 թվականի օգոստոսի վերջերն անդամագրվել է տարբեր կամավորական ջոկատների: Այդ ջոկատների մեջ էին մտնում «Արամո-114» ԵԿ գումարտակը, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակը, «Արծիվ-24» ԵԿ ջոկատը: Մասնակցել է Կոռնիձոր և Շուռնուխ գյուղերի պաշտպանությանը:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լաչինի (այժմ` Բերձոր), Քելբաջարի (այժմ` Քարվաճառ), Օմարի բարձունքի, Ղուբաթլուի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին: 1997-1998 թվականներին ժամկետային զինծառայության է անցել ԼՂՀ Ասկերանի շրջանում: Երկար տարիներ աշխատել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում:
Պահեստազորային Նորայ Հաջիյանը 2016թ.-ի ապրիլին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ակտիվորեն մասնակցել մարտական գործողություններին: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։
Պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» (04.05. 2007թ.), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011թ.), ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ