Արա Վարդանյանի հրապարակումը.
«Ինչպես և խոստացել էի՝ մի քանի դիտարկում գնաճի վերաբերյալ.
ՀՀ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2019թ. հունիս ամսվա սպառողական գների ինդեքսը: Երկրում
տեղի ունեցող թանկացումների և էժանացումների վերաբերյալ պատկերացում կազմելու համար համեմատենք
սպառողական զամբյուղում ներառված առաջնային կարևորություն ներկայացնող 5 ամենից առավել թանկացած ու էժանացած ապրանքատեսակները:
Օրինակ՝ կարտոֆիլը նախորդ տարվա հունիսի համեմատ թանկացել է 74.8%, ինչը բավականին մեծ հարված է սպառողների համար: Շարունակում է նվազել շաքարի գինը՝ 8.4%: 13.7%-ով թանկացել է թռչնամսի գինը, փոխարենը 12.7%-ով նվազել է թարմ, պաղեցրած կամ
սառեցրած խոզի մսի գինը: Ստացվում է, որ մարդկանց համար գնալով թանկանում է թարմ մսամթերքի գինը և
հասանալի է մնում միայն պաղեցված մսամթերքը, էլ չեմ խոսում թարմ բանջարեղենի մասին, որը ևս դժվար
հասանելի է հասարակ մահկանացուների համար՝ այն թանկացել է 19.1%-ով, փոխարենը 3.1%-ով
էժանացել է թեյը: Ստացվում է, որ մեր քաղաքացիները թարմ մսամթերքի, բանջարեղենի կամ նույնիսկ
կարտոֆիլի փոխարեն պետք է սպառեն շաքար, սառեցված մսամթերք կամ թեյ ու բնավ էական չէ, որ սպառողական
գների ինդեքսը կազմել է ընդամենը 2.5%, քանզի եթե այն պրոեկտենք ապրանքատեսակների վրա, ապա
ավելի մեծ սպառում ունեցող ապրանքերի գները կտրուկ աճել են (միջինում 10-20%), իսկ նվազ սպառվող
ապրարքների գները՝ էժանացել: Տպավորություն է ստեղծվում, որ ագիտացիա անելու հարցում պրոֆեսիոնալ
հմտությունների տիրապետող քաղաքական թիմը, որը ժամանակին մեկ այլ քաղաքական թիմի կապիտուլյացիան
էր պահանջում, հիմա էլ ժողովրդի կապիտուլյացիան է պահանջում, քանի որ վերջիններս առանց հավուր
պատշաճի սնվելու դժվար թե երկար գոյատևեն: Դեռ այսքանը»: