Ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի երկու շենքերի գազամատակարարումը
Advertisement 1000 x 90

Ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի երկու շենքերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Միչուրինի փողոցի թիվ 5  և Սուվորովի փողոցի թիվ 5ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:



Նման նյութեր