Աշխարհում գերքաշությունն աճ է գրանցել
Advertisement 1000 x 90

Աշխարհում գերքաշությունն աճ է գրանցել

Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում սովի մակարդակը չի նվազել, իսկ գերքաշությունն աճ է գրանցել (ՄԱԿի զեկույց)

Ըստ գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ երեք տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին: Այս մասին ասված է «Աշխարհում սննդի անվտանգության և սնուցման իրավիճակի» մասին լույս տեսած նոր զեկույցում: Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

Ըստ զեկույցի, թերսնված երեխաների թիվը կիսով չափ կրճատելու և ցածր քաշով նորածինների թվի նվացեցման հարցում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչն իր հերթին ԿԶՆ-ի 2 թիրախն է՛լ ավելի անհասանելի է դարձնում:

Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում:

Աշխարհում ամենուր կանայք անբավականաչափ պարենի խնդրին ավիլի շատ են առնչվում, քան տղամարդիկ, իսկ այս հարցում ամենամեծ անհամաչափությունը գրանցվել է Լատինական Ամերիկայում:

Սովի ցուցանիշը աճում է մասնավորապես այն երկրներում, որտեղ տնտեսական աճը կաղում է. այն է՝ միջին եկամուտ ունեցող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հարցում միջազգային առևտրից կախում ունեցող երկրներում: ՄԱԿ-ի տարեկան զեկույցում նաև նշվում է, որ եկամուտների անհավասարությունը աճում է սովի մակարդակի ցուցանիշի աճ գրանցած երկրներից շատերում, ինչն ավելի է բարդացնում աղքատության մեջ ապրող կամ խոցելի մարդկանց իրավիճակը:

Զեկույցի համաձայն, ավելի քան 2 միլիոն մարդկանց՝ հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից, կանոնավոր կերպով հասանելի չէ անվտանգ, սննդարար և բավականաչափ սնունդը: Սակայն սննդի անկանոն հասանելիությունը խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակչության 8 տոկոսի համար:

Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում պարենային համակարգի հիմնարար փոփոխության, այն է՝ բնակչությանը կայուն կերպով արտադրվող առողջարար սննդով ապահովելու համար:

Կարևոր փաստեր և ցուցանիշներ՝

  • 2018թ. աշխարհում քաղցած մարդկանց թիվը՝6 միլիոն (կամ յուրաքանչյուր 9-ից մեկը)

Ասիայում՝ 513.9 միլիոն

Աֆրիկայում՝ 256.1 միլիոն

Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում՝ 42.5 միլիոն

  • Ցածր քաշով ծնված երեխաների թիվը՝5 միլիոն (յուրաքանչյուր 7-ից մեկը)
  • Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների քանակը (իրենց տարիքի համար ցածր հասակ ունեցող)՝9 միլիոն (21.9%)
  • Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների քանակը (իրենց հասակի համար ցածր քաշ ունեցող)՝5 միլիոն (7.3%)
  • Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների քանակը (իրենց հասակի համար ավել քաշ ունեցող)՝ 40 միլիոն (5.9%)
  • Գերքաշություն ունեցող դպրոցական տարիքի երեխաների և պատանիների թիվը՝ 338 միլիոն
  • Ճարպակալություն ունեցող չափահասների թիվը՝ 672 միլիոն (13% կամ յուրաքանչյուր 8-ից մեկը)

Իրավիճակը Հայաստանում՝

Ցածր քաշով ծնված երեխաների թիվը՝ 10 տոկոս («Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2018թ.)

Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների թիվը՝ 9 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)

Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների թիվը՝ 4 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)

Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների թիվը՝ 14 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)

bujinfo.am