
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական բանակի սադրանքների արդյունքում թշնամու բանակում զինվոր է վիրավորվել:
Ադրբեջանի տարածած պաշտոնական տեղեկության համաձայն զինվորին վիրավորել են հայկական բանակի զինծառայողները՝ Նոյեմբերանի կողմից:
Վիրավորը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ջեյհուն Բայրամովն է:
Դեպքից հետո առաջնագիծ է բարձրացել նաև ՊՍԾ պետ Էլչին Գուլիևը:
Ադրբեջանական կողմը օրեր առաջ սադրիչ գործողություններ էր իրականացնում նաև Նախիջևանի հատվածում, մեծ է հավանականությունը, որ Նոյեմբերյանի կողմից ևս փորձ է կատարվել սադրել մեր բանակին ու ստացել են արժանի ու մի բան էլ ավել պատասխան»: