
Իջևանում հուլիսի 18-ին տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
«Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը: Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: