«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նայեցի «Ազատություն» ռադիոկայանին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ու տեսածիս մի տեսակ չեմ հավատում։ Գուցե սխալ եմ հասկացել, դրա համար նաև կառավարող ուժում ներգրավված ընկերներիս մեկնաբանությունն եմ խնդրում, որ ճիշտ ընկալեմ։ Տպավորություն էր, որ ամբողջ հարցազրույցը նրա մասին էր, թե ինչ վատն են եղել նախկինները ու 0 (զրո) տեսանելի լուծում ամբողջ հարցազրույցի ընթացքում։ Երբ հարցազրույցն ավարտվեց, ես անելանելիության ինչ-որ զգացողություն ունեցա․ կարծես՝ վարչապետը հրաշալի ներկայացրեց անլուծելի խնդիրներ ու ասեց որ էս ա՝ շատ վատ ա ու մենք մինչև հիմա ծրագիր չունենք, թե ոնց ենք էս ամեն ինչն ուղղելու։ Բայց կարծես՝ մի տարի առաջվա անվերապահ աջակցությունը խոսում էր էն մասին, որ հենց նրա հետ են կապվում վիճակի շտկման հույսերը։ Բա տենց ո՞նց կլինի։
Սկզբում բոլորը պատրաստ էին աջակցել, ամեն մեկն իր ծրագիրն էր ներկայացնում։ Էնքան աջակցողներին էս կողմ- էն կողմ տարան-բերին, որ հիմա արդեն մարդիկ չեն էլ ուզում կապվել։ Հանրային լսումները կարծես «պծիչկաների» համար են արվում։ Լսումներին ով պետք ա լսի, բացակայում ա։ Առաջարկողները իրար լսում են, ցրվում տներով։ Եթե անելիքից ամեն ինչ պարզ ա, ինչի՞ վարչապետը դրանց մասին չի խոսում, այլ խոստովանում ա, որ ինքն էլ ա հարցեր տալիս ու, կարծես, բավարարող պատասխաններ չի ստանում… Իրավիճակն էնքան աբսուրդային ա, որ մնում ա մտածել, որ ես ինչ-որ կարևոր բան սխալ եմ հասկանում։ Քանի որ եթե ամեն ինչ ճիշտ եմ հասկացել՝ տխուր ա։
Եթե տենց ա, ապա ուզում եմ խնդրել. ի՞նչ կլինի, սահմանադրության փոփոխության գործընթաց չհարուցել, էլի, ախպոր պես։ Մեղք ենք մենք… էս տեմպերով գնալ նման պատասխանատու գործի, նշանակում ա ոչ թե լուծել խնդիրները, այլ հող պատրաստել հաջորդ փոփոխությունների համար»: