Մանկական սննդի մեջ չափից ավելի շաքար կա. ԱՀԿ 18 հուլիսի, 2019 18:30
Advertisement 1000 x 90

Մանկական սննդի մեջ չափից ավելի շաքար կա. ԱՀԿ 18 հուլիսի, 2019 18:30

Մանկական սննդի շուկայում բազմաթիվ մթերքներ աչքի են ընկնում բավական վատ բաղադրությամբ, պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի փորձագետները։

Մանկական սննդի շատ տեսակներում չափից ավելի բարձր է շաքարի պարունակությունը, գրում է Food and Drink Business-ը։ Նման քանակությամբ շաքարը վտանգավոր է թե՛ ինքնին, թե՛ նաև նպաստում է երեխայի անհամարժեք սննդային հակումների առաջացմանը։ Հետագայում երեխան, որին փոքր հասակից կերակրել են շաքարով, հակում կունենա քաղցրեղենի հանդեպ։

Բացի զուտ շաքարից (որը, փորձագետների խոսքով, կազմում է մրգային խյուսերի էներգետիկ արժեքի 70 տոկոսը), մանկական սննդի ոլորտում հարցեր է առաջացնում կոնցենտրացված մրգահյութերի, տարբեր քաղցրացնող նյութերի առկայությունը (ակտուալ է շուկայում ապրանքների մեկ երրորդի պարագայում)։

Փորձագետները նաև նշում են, որ արգելված է ամենափոքրիկների (6 ամսականից փոքր) համար այն սնունդը, որը պարունակում է շաքարի մեծ քանակություն։ Ավելին, նրանք կոչ են անում արգելք մտցնել շաքարի ավելացման հանդեպ (ներառյալ կոնցենտրացված մրգահյութերը) մանկական սննդի ամբողջ արտադրանքի համար։

med.news.am