Աշխատանքից ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Աշխատանքից ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը. armeniasputnik.am

Նիկա Գվարամիան ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնից. նոր ղեկավար է դարձել գործարար Կիբար Խալվաշիի փաստաբանը`Պաատա Սալիան: Այս մասին հաղորդում է Sputnik Գրուզիան։

Ավելի վաղ տեղի էր ունեցել «Ռուսթավի 2»–ի սեփականատերերի փոփոխություն։ Այժմ հեռուստաընկերությունը պատկանում է Կիբար Խալվաշիին (60 տոկոս) և նրա ընկերությանը`«Պանորամա» ՍՊԸ–ին (40 տոկոս)։

Խալվաշին ասել է, որ «Ռուսթավի 2ը» կպահպանի խմբագրական քաղաքականությունը և բոլոր աշխատակիցները, բացի Գվարամիայից, կշարունակեն աշխատել։ Նրա խոսքով` հեռուստաալիքում կերաշխավորվի խոսքի ազատությունը, բայց «Ռուսթավի 2ի» առաջատար աշխատակիցները`լրագրողները, հաղորդավարները և ուրիշներ, կասկածներ ունեն։ Նրանք կարծում են, որ Գվարամիան խոսքի ազատության երաշխավոր էր և իրենց աջակցությունն են հատնում վերջինիս։

armeniasputnik.am



Նման նյութեր