Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին. m.armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին. m.armeniasputnik.am

Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում իշխանություն-հասարակություն կապի խնդիր կա։

Իշխանության ներկայացուցիչների` «վեթինգի» և «անցումային արդարադատության» վերաբերյալ բացատրությունները, այդ թվում՝ վերջին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածները համոզիչ չեն: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` նշելով, որ այդ բացատրությունները քաղաքական քարոզչության դրսևորում են, ինչն իրեն պարզ էր ի սկզբանե:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանից նախ, հետաքրքրվեցինք, թե ինչպիսի տպավորություն ստացավ «Ազատությանը» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունից, որ մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու կոչն ու գործողությունը խորհրդանշական բնույթի (սիմվոլիկ) էին:

«Բնականաբար, փորձ է արվում ինչ-որ բացատրություն տալ, և սիմվոլիկ բնույթ վերագրել բռնի եղանակով դատարանների աշխատանքը խափանելուն, ինչը սահմանադրական կարգի խախտում է: Առավել ևս, երբ դատավորներին մի քանի ժամ շարունակ չէին թողնում մտնել իրենց աշխատասենյակները, իսկ պատուհանից աշխատավայր թափանցել փորձողներին քաշում էին կամ գցում գետնին»,-ասաց նա:

Դանիելյանի կարծիքով` հետագայում` իշխանության փոփոխությունից հետո, կարող են նույնիսկ քրեական գործեր հարուցվել դատարանների շրջափակման այդ դրսևորումների հետ կապված:

Ամբողջությամբ՝ m.armeniasputnik.am