Փսիխոսոմատիկ ցավի 7 տեսակներ, որոնք ուղղակիորեն կապված են ձեր էմոցիաների հետ
Advertisement 1000 x 90

Փսիխոսոմատիկ ցավի 7 տեսակներ, որոնք ուղղակիորեն կապված են ձեր էմոցիաների հետ

Փսիխոսոմատիկ ցավը ֆիզիկական ցավի հատուկ տեսակ է, որը պայմանավորված է մեր հոգեկան վիճակով։ Չմշակված էմոցիաները մնում են մարմնում՝ դրանով իսկ ազդելով մարդու վրա ընդհանուր առմամբ։ Բացասական էմոցիաներն ու նեգատիվ զգացողություններն այլ էներգետիկ հաճախականություն ունեն, քան դրականները։ Որպես հետևանք՝ դրանք կարող են վնասել օրգանները, հյուսվածքներն ու մարմնի բջիջները։

Երբ մենք մեզ էմոցիոնալ մակարդակում հավասարակշռված ենք զգում, մեր մարմինը նույնպես դրական զգացողություններ է արտահայտում։ Բավարարվածության և հաճույքի զգացողություններն արտազատում են սերոտոնինի կամ դոպամինի նման դրական քիմիական միացություններ գլխուղեղում, որոնք ստիպում են, որ մեր մարմինն իրեն լավ զգա։

Շատ մարդիկ նորմալ են տանում քրոնիկ էմոցիոնալ սթրեսը։ Երբեմն մենք նույնիսկ չենք գիտակցում, որ գտնվում ենք անհավասարակշիռ էմոցիոնալ վիճակում մինչ այն պահը, քանի դեռ չենք սկսում ֆիզիկական ցավ զգալ՝ փորձելով գտնել դրա պատճառն ու աղբյուրը։

Դուք քրոնիկ գլխացավեր ունեք, կամ ձեր մեջքն այնպես է ցավում, որ շարժվել չեք կարողանում։ Դուք արդեն փորձել եք բոլոր դեղամիջոցները, բայց ցավը չի անցնում։ Հնարավոր է՝ դուք սխալ տեղում եք փնտրում պատճառը։

Ցավի շատ տեսակներ ուղղակիորեն կապված են մեր էմոցիաների հետ։ Հենց որ մենք հայտնաբերենք ցավի պատճառը, մենք կսկսենք առողջացումը ներսից։

Ի՞նչ է փսիխոսոմատիկ ցավը։

Դա խանգարում է, որին բնորոշ են  քրոնիկ ֆիզիկական սիմպտոմները։ Դրանք, ի դեպ, միանշանակ ու հստակ բժշկական բացատրություն չունեն։

Մեր մարմինը տառացիորեն մեզ պատժում է այն բանի համար, որ մենք նրան ստիպել ենք ծանր սթրես ապրել։

Թեպետ նեգետիվ էմոցիաները ոչ միշտ են ի հայտ գալիս մեր մեղքով, մեր մարմինը տարբերությունը չի որսում։ Երկարաժամկետ էմոցիոնալ բռնությունը կամ դրա անտեսումը մանկության տարիներին կարող է արտահայտվել քրոնիկ փսիխոսոմատիկ ցավի տեսքով։

Անգամ աննշան էմոցիոնալ լարվածությունը կարող է մարմնի տարբեր հատվածներում տարատեսակ ցավերի տեսքով արտահայտվել։ Ցավը կարող է տևել տարիներ և նույնիսկ մարմնի մի հատվածից անցնել մյուսը։ Բժիշկները հաճախ չեն կարողանում գտնել այդ վիճակի ֆիզիկական բացատրությունը կամ հաջողակ դեղագործական բուժումը, քանի որ դրանք պարզապես չկան։

Մեր գիտակցությունն ու մարմինը համատեղ են աշխատում։ Մենթալ ցավը կարող է ուղղակիորեն հարուցել նյարդային խաթարումներ ու ֆիզիկական ցավ։

Ցավի 7 տարածված տեսակներ, որոնք ուղղակիորեն կապված են մեր ֆիզիկական վիճակի հետ։

  1. Գլխացավ և միգրեն։

Քրոնիկ գլխացավերի ու միգրենի մեծ մասն ամենօրյա սթրեսներով է պայմանավորված։ Գեներացված տագնապայնությունը նույնպես գլխացավ է հարուցում։

Ճնշված էմոցիաները սթրես են հարուցում և, առաջին հերթին՝ տագնապային վիճակ, անհանգստություն, նյարդայնություն կամ հոգնածություն՝ ուժեղացնելով մկանային լարվածությունն ու լայնացնելով անոթները, ինչը բարդացնում է միգրենի ընթացքը։

Պարբերական գլխացավը կարող է ընթանալ ուղեկցվող գործոններով։ Օրինակ, դուք նկատել եք, որ ձեր գլուխը սկսում է ցավից պայթել, հենց որ բռնության հակում ունեցող ձեր զուգընկերը տուն է վերադառնում, կամ աշխատավայրում ռիթմիկ ցավ է սկսվում ճակատի ու քունքերի հատվածում, երբ հայտնվում է ձեր ինքնասիրահարված ղեկավարը։

  1. Պարանոցի ու ուսերի հատվածի ցավ։

Այն չափով, որ չափով սթրեսը կուտակվում է գիտակցության ու մարմնի մեջ, առաջին տեղը, որտեղ տիպիկ դեպքում դա իր արտահայտությունն է գտնում, ուսերն ու պարանոցն են։

Ուսերի ու պարանոցի քրոնիկ ցավը հաճախ կարող է խորհրդանշական կերպով մատնանշել ողջ աշխարհի ծանրությունը սեփական ուսերի վրա կրելու փորձը, կամ ինչ-որ մարդու կամ իրավիճակ բաց թողնել չկարողանալը, իսկ երբեմն էլ՝ ձեզ համար էական ինչ-որ մեկին ներել չցանկանալը։

  1. Մեջքի ցավեր։

Մեջքի ցավի կապն էմոցիաների հետ կախված է նրա տեղակայման շրջանից։ Մեջքի վերին հատվածի ցավերը կարող են մատնանշել այն, որ ձեզ չի հերիքում անկեղծ էմոցիոնալ աջակցությունը ձեզ շրջապատող մարդկանց կողմից։

Մեջքի ստորին հատվածը, գոտկատեղը հաճախ ցավում են այն մարդկանց մոտ, ովքեր շատ են անհանգստացած իրենց ֆինանսական վիճակով։

  1. Ստամոքսի ցավեր։

Էմոցիոնալ սթրեսը մեր մարսողական համակարգում քաոս է ծնում։

Տևական դեպրեսիան, տագնապային վիճակը կամ հետտրավմատիկ սինդրոմը կարող են հարուցել աղիների գրգռվածության սինդրոմ, խոցային հիվանդություն կամ ընդհանուր աղիքային դիսկոմֆորտ։

Ստամոքսի շատ խանգարումներ էմոցիոնալ տեսանկյունից մատնանշում են մարդուն տանել չկարողանալը, կամ իրավիճակ, որի հետ ստիպված ես հաշտվել և դիմանալ, կամ՝ ընդհակառակը, դրանից վախենում եք։

Դա նաև նշանակում է, որ ձեզ համար դժվար է գործ ունենալ կոնկրետ մարդու հետ, ում վարքագիծը հակասում է ձեր պլաններին, սովորություններին կամ կենսակերպին։

Ստամոքսի հաճախակի ցավերը նաև այն մասին են խոսում, որ դուք հաճախ մտովի քննադատում եք ձեզ, ինչը ձեզ խանգարում է հաղթահարել սթրեսային իրավիճակը։

  1. Դաշտանային ցավեր։

Եթե կանանց մոտ դաշտանային պարբերական ցավերը շատ ուժեղ  են դառնում, դրա պատճառը կարող են էմոցիաները լինել։

Երբ մենք հրաժարվում ենք դժվար կամ տհաճ էմոցիաներն ընդունել մեր ներսում, երբ մենք ժխտում են մեր անձի ստվերային կողմը կամ մեր՝ որպես կնոջ վերաբերյալ ,ունենում ենք նեգատիվ, ստորացուցիչ վերաբերմունք, դա կարող է արտահայտվել դաշտանային ցիկլի խանգարումներով, հարուցել էնդոմետրիոզ և արգանդի հիվանդություններ։

  1. Վերջույթների ցավեր։
    Ցավը կամ ոտքերի փայտացման զգացողությունը կարող է խոսել առաջ գնալու, կարևոր որոշումներ ընդունելու վախի մասին, ինչպես նաև արտահայտել ճնշվածության զգացողություն, երբ զգում եք, որ ոչ մի ձգտում չունեք։ Այդպիսի ցավեր հաճախ առաջանում են, երբ դուք փորձում եք խուսափել անցյալի փորձից անցում կատարել դեպի ինչ-որ նոր բան։

Ծնկի ցավը, ճկունության բացակայությունը կամ հոդերի անշարժությունը կարող են ապագայի ձեր ընկալման ռիգիդությունն արտացոլել։ Այն հաճախ հանդիպում է նրանց մոտ, ովքեր ի վիճակի չեն ընկալել նոր գաղափարներ, օրինակ, ընդունել նոր կենսակերպ։

Ձեռքի ցավը կարող է խորհրդանշել՝ վերամշակել ու պահել ինչ-որ կարևոր կենսափորձ։

  1. Դիֆուզային ցավերի բոլոր տեսակները, ներառյալ՝ ֆիբրոմիալգիան։

Մեր մարմինը երբեմն կուտակում է հենաշարժողական ապարատի դիֆուզային ցավ՝ որպես պաշտպանիչ գործիք, որպեսզի մեր գիտակցությունը շեղվի քրոնիկ էմոցիոնալ ճնշվածությունից ու դիսբալանսից։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը