«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին նշել է լավագույն մարզչին, ում հետ աշխատել է: Եվ դա Սըր Ալեքս Ֆերգյուսոնը չէ:
«Լուի վան Գալը լավագույն մարզիչն է, ում հետ ես երբևէ աշխատել եմ: Դա ասում եմ 100 տոկոսով:
Նրա մարտավարական գիտելիքները, նախապատրաստման մեթոդները և ուշադրությունը դետալների նկատմամբ անհավանական էին: Դա հիացնում էր: Նախկինում երբեք ուշադրություն չէի դարձրել նման բաների վրա: Վան Գալը գիտեր, որ աշխատանքի նրա մեթոդները ծանր էին ֆուտբոլիստների համար: Ես ասել եմ նրան այդ մասին, մենք քննարկում էինք դա միասին:
Ցավում եմ, որ ամեն ինչ այդպես ստացվեց: Բայց մի բան ես հաստատ գիտեմ. ես շատ բան եմ սովորել նրանից, և այդ դասերն ինձ պետք կգան, երբ ես դառնամ մարզիչ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը