
Շուրջ մեկ տարի է, ինչ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ անպատիժ կերպով իրականացվում է բռնություն, վարկաբեկվում են դատական իշխանության ներկայացուցիչները, իրավապահ համակարգը, թիրախում հավանաբար կհայտնվեն ԱԱԾ-ը և դատախազությունը։ Որոշ ուժային կենտրոնների կողմից Հայաստանում իրականացվում են գործընթացներ, որոնք նպատակային կերպով թուլացնում են ուժային կառույցները, սպառնալով Հայաստանի անվտանգությանը։ Ինչո՞ւ է թիրախավորված ոստիկանությունը և դատական իշխանությունը։ Հայաստանում ովքե՞ր են լծվել այդ գործին, ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում, ինչպե՞ս են այդ ծրագրերը իրականացվում։ Ի՞նչ մասնակցություն ունեն այդ պրոցեսներին թուրք-ադրբեջանական տանդեմի համապատասխան ծառայությունները, Սորոսի հիմնադրամը, միջազգային այլ կառույցներ։ Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։