Գրողների, փիլիսոփաների և գործարարների իմաստուն մտքերը, որոնք արժանի են ուշադրության:
- Մահվան մասին հիշողությունը լավագույն ձևն է՝ խուսափելու այն մտքերից, որ դուք կորցնելու բան չունեք:
Սթիվ Ջոբսի ելույթը Սթենֆորդի համալսարանում, 2005 թվական
«Հիշողությունը, որ ես շուտով կմահանամ, ամենակարևոր գործիքն է, որն օգնում է ինձ դժվար որոշումներ կայացնել իմ կյանքում: Քանի որ մնացած ամեն ինչ՝ ուրիշի կարծիքը, ամբողջ հպարտությունը, վիշտը կամ անհաջողության ամբողջ վախը ընկրկում են մահվան առաջ՝ թողնելով միայն այն, ինչ իսկապես կարևոր է: Ձեզ ոչինչ չի խանգարում: Դուք չունեք պատճառ ձեր սրտի ձայնին չհետևելու համար»:
- Իրական կյանքը խաղ է մեկ խաղացողի համար
«Ընթերցանության, երջանկության, որոշումների ընդունման, սովորությունների, ազնվության և շատ այլ բաների մասին». Նավալ Ռավիկանտ
«Մենք շատ սոցիալական կենդանիներ ենք, ինչպես մեղուները, մենք ծրագրավորվում և վերահսկվում ենք արտաքին պայմաններից: Մենք մոռացել ենք, թե ինչպես խաղալ և հաղթել խաղը մեզ հետ: Մենք անընդհատ մրցակցության մեջ միմյանց հետ:
Իսկ իրական կյանքը մի խաղացողի համար նախատեսված խաղ է: Մենք ծնվում և մեռնում ենք մենակ: Բոլոր ընկալումները, բոլոր հիշողություններն անհատական են: Երեք սերունդ հետո ոչ ոք չի հիշի ձեզ: Մինչև մեր ծնվելը ոչ մեկը չէր մտածում մեր մասին: Մենք բոլորս մենակ ենք»:
- Մենք ոչ թե քիչ ժամանակ ունենք, այլ շատ ենք կորցնում ժամանակ
«Կյանքի համեստության մասին», Սենեկա
«Կյանքը մեզ բավական երկար ժամանակ է տվել, և այն հիմնականում կբավականացնի ամենամեծ բաները կատարելու համար, եթե այն օգտագործենք մտքով: Բայց եթե դա լավ նպատակ չէ, եթե մեր անառողջությունը և անփութությունը թույլ են տալիս, որ դրան մատների արանքով նայենք, կյանքի վերջին տարիներին մենք կկարծենք, թե կյանքը շատ արագ անցավ, և մենք ոչինչ չհասցրինք»:
- Ճակատագիրը երբեմն նման է ավազե փոթորկի, որն անընդհատ փոխում է ուղղությունը
«Կաֆկան լողափում», Մուրակամի
«Ուզում ես փրկվել նրանից, իսկ նա հետևում է քեզ: Դուք՝ մեկ այլ ուղղությամբ, նա՝ նույնպես: Եվ այսպես անընդհատ, կարծես դու առավոտյան մրցակցության մեջ ես մտել մահվան աստծո հետ: Իսկ իրականում դա փոթորիկն է: Ոչ այն փոթորիկը, որ եկել է հեռվից, այլ հենց դու: Ինչ-որ բան, որ քո ներսում է: Միայն մնում է մոռանալ ամեն ինչ, փակել աչքերն ու ականջները, որպեսզի այնտեղ չընկնի ավազահատիկ, և մխրճվել այդ փոթորկի մեջ:
Երբ փոթորիկը հանգստանա, դու ինքդ էլ չես հասկանա, թե ինչպես կարողացար անցնել դրա միջով: Երբ դու դրանից դուրս գաս, դու կհասկանաս, որ դու այն չես, որը մտել էր փոթորկի մեջ: Ահա թե որն է ավազե փոթորկի իմաստը»:
- Հաջողությունը ձեր նպատակը մի դարձրեք: Որքան դուք ձգտեք դրան՝ դարձնելով այն նպատակ, անքան դուք բաց կթողնեք այն
«Մարդը՝ իմաստ որոնելիս», Վիկտոր Ֆրանկլ
«Հաջողությունը ձեր նպատակը մի դարձրեք: Հաջողության հետևից, ինչպես երջանկության հետևից, պետք չէ ընկնել: Այն պարզապես պետք է ստացվի՝ որպես մարդու սիրո և նվիրվածության արդյունք:
Ես ուզում եմ, որ դուք հետևեք նրան, ինչ թելադրում է ձեզ ձեր կյանքը, և օգտագործեք դրա համար բոլոր ուժերն ու գիտելիքները»:
Սիրարփի Աղաբաբյան