Այս հյութը էներգիան ավելացնում է էներգետիկ ըմպելիքներից ավելի լավ, հայտնում է newsyou.info-ն:
Հունաստանի մի քանի բժշկական հաստատությունների փորձագետները 2 ամսվա ընթացքում փորձ են կատարել 15 մարզիկների մասնակցությամբ` ստուգելով նրանց կենսական կարևոր ֆունկցիաները վարժություններից առաջ, հետո և դրանց ժամանակ:
9 մարզիկ պարապմունքից հետո խմել են տոմատի հյութ, իսկ 6-ը օգտագործել են էներգետիկ ըմպելիքներ: Տոմատի հյութ խմողների մոտ ավելի արագ են վերականգնվել մկանները և կարգավորվել գլյուկոզայի մակարդակը: Գիտնականները դա կապում են լիկոպինի հետ` բնական նյութի, որը բանջարեղեններին և մրգերին տալիս է մուգ կարմիր գույն:
Լոլիկները պարունակում են ռեկորդային քանակությամբ լիկոպին, սակայն հարկ է հիշել, որ այդ նյութը հատկապես ակտիվ է ջերմային մշակումից հետո: