
ArmDaily.am-ի տեղեկություններով Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը ոչ միայն իր տեղակալներից է ազատվում, այլ նաև առաջարկել է աշխատանքից ազատվել Օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանին և Նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանին: Մեր տեղեկություններով Մխեյանն արդեն իսկ ազատման դիմումը գրել է, իսկ Մինասյանը արձակուրդում է և չի վերադառնա աշխատանքի:
Տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Արդարադատության նախարարության լրատվական վարչություն, որտեղից հաստատեցին, որ Մխեյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն՝ հավելելով, որ Մինասյանն էլ արձակուրդում է: