AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին. armeniasputnik.am

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Այս նոր շարժում-հանգանակությունը նպատակ ունի օգնության ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր  մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:

#AraratChallenge–ին է արդեն միացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Տեսաուղերձով ուղեկցվող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որի նախագծերն ուղղված են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։  Նվիրատվության այս կոչը բոլորին բացառիկ հնարավորություն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելությանը և խրախուսելու մարդասերների առաջիկա սերունդներին:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Ցեղասպանությունը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարավորություն ստացան նոր կյանք սկսելու, այդպես #AraratChallenge-ն է բացառիկ հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

«Յուրաքանչյուրն արժանի է երկրորդ հնարավորության, և #AraratChallege-ը կոչ է մարդկանց՝  օգնելու մեզ այդ հնարավորությունը տալու ծայրահեղ կարիքի մեջ հայտնվածներին ամբողջ աշխարհում: Ես և շատ այլ հայեր այսօր ողջ ենք միայն նրա շնորհիվ, որ հարյուր տարի առաջ խիզախ ու կարեկից մարդիկ փրկել են մեր պապերին: Այսօր շարունակում ենք ականատես լինել, թե ինչպես են մարդիկ բռնության, պատերազմների և ցեղասպանությունների զոհ դառնում աշխարհի տարբեր անկյուններում: Զարհուրելի այդ վայրագությունների առաջին զոհերն ամենից հաճախ երեխաներն են: Եվ եթե հարյուր տարի առաջ մենք էինք օգնություն խնդրողները,  այժմ մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել, մենք կարող ենք փոխել աշխարհը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երևան, Հայաստան):


Նման նյութեր