Անհավանական դեպք. կնոջ մոտ ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտատը ձեռքից տեղափոխվել է թոքի մեջ
Advertisement 1000 x 90

Անհավանական դեպք. կնոջ մոտ ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտատը ձեռքից տեղափոխվել է թոքի մեջ

Անհավանական դեպք է տեղի ունեցել Պորտուգալիայում. 31-ամյա կնոջ մոտ ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտատը ձեռքից տեղափոխվել է թոքի մեջ։

Համաձայն BMJ Case Reports ամսագրում հրապարակված հաշվետվության, անունը չնշած կինն օգտագործել է հակաբեղմնավորման այդ մեթոդը ութ տարվա ընթացքում։ Սակայն վերջին երեք ամիսներին նա արգանդային արնահոսություն է ունեցել, որն արդյունքում նրան հոսպիտալացնելու պատճառ է հանդիսացել։ Սքանավորման ժամանակ բժիշկները չեն կարողացել հայտնաբերել իմպլանտատը նրա ձեռքի մեջ։ Մանրակրկիտ զննությունից հետո այն հայտնաբերվել է նրա ձախ թոքի ստորին հատվածում։

Բժիշկների կարծիքով՝ իմպլանտատի տեղաշարժը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել երակների և զարկերակի միջոցով։ «Եթե իմպլանտատները շատ խորը ներդրվեն, դրանք կարող են մտնել երակային համակարգ, իսկ հետո՝ թոքի զարկերակ»,- նշում են նրանք՝ ավելացնելով, որ ավելի վաղ բժշկական պրակտիկայում գրանցվել են նման մի քանի դեպքեր։

Իմպլանտատը թոքից հեռացնելու համար կնոջը վիրահատել են, և չորս օր հետո նրան տուն են ուղարկել։ Բժիշկները չեն բացառում, որ պացիենտի արգանդային արնահոսությունը, որը նրան հոսպիտալացնելու պատճառ է դարձել, եղել է դաշտանային ցիկլի վերականգնման հետևանք։

med.news.am