
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հայաստանի տարածքում հուլիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով՝ որոշ շրջաններում հասնելով 42 աստիճանի։
Երևան քաղաքում հուլիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։