
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հուլիսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտարարել են Ռուսաստանում Թուրքմենստանի դեսպանությունում։
Ավելի վաղ նույն օրը մի շարք ԶԼՄ-ներ՝ հղում անելով աղբյուրների, տեղեկություն են տարածել, թե Թուրքմենստանի նախագահն իբր մահացել է։
«Դա բացարձակ սուտ է։ Մենք հերքում ենք այդ տեղեկությունները»,- ասել է դեպանության ներկայացուցիչը։