Կաֆկան կնախանձեր
Ինչքան հնարավոր էր քնել էս շոգին, էդքան քնելուս ընթացքում երազիս մեջ անձնազոհաբար փրկում էի ու՞մ, ի՞նչը…
Դեմքը չեմ հիշում, չեմ կարող պնդել, որ Գագիկ Սուրենյանն էր, բայց մի մարդ էր, որի ձեռքին եղանակի տեսությունն էր, ու ես պետք է էդ եղանակի տեսությունը փրկեի։ Եթե չփրկեի տեսությունը, չէր փրկվելու, ուրեմն, էդ պայմանական ասած՝ Գագիկ Սուրենյանը, ու ոնց որ թե լիքը վատ-վատ բաներ էին լինելու։ Ինչ-որ չար ուժեր ուզում էին էդ եղանակի տեսությունը պայմանական ասած Գագիկ Սուրենյանից խլել ու սպառնում էին, որ եթե չտա, կսպանեն իրեն։ Էս պայմանական ասած Գագիկ Սուրենյանն էլ ինձ ասել էր, որ ինքը ջհանդամը, կարևորը եղանակի տեսությունն է, որ փրկվի, դե ես էլ ասում եմ՝ ես կփրկեմ։ Ասում եմ՝ եղանակի տեսությունն էլ կփրկեմ, քեզ էլ կփրկեմ։ (Հա՛, դե երազ է էլի, մեծ-մեծ խոսում եմ)։
Ուրեմն ես եղանակի տեսությունն առած ինչ-որ նեղ-նեղ փողոցներով գնում եմ ու գնում, ուր եմ գնում՝ չգիտեմ, ում եմ տալու էդ եղանակի տեսությունը, էդ էլ չգիտեմ, բայց հո գիտե՞մ, որ պետք է փրկեմ եղանակի տեսությունը։
Ու ամբողջ գիշեր էդպես փրկում էի ու փրկում…
Էդ նեղ փողոցներից մեկում արթնացա, ու էդպես էլ չիմացա՝ փրկեցի՞ եղանակի տեսությունն ու պայմանական ասած Գագիկ Սուրենյանին, թե վաղվա երազիս մեջ եմ փրկելու։
Որ փրկելու եմ, էդ հաստատ է։ Խոսք եմ տվել։
Արձակագիր Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից: