Յանիկյանը ստեղծել է իր անունը կրող` «Յանիկսքոֆ» սարքը, որի միջոցով կարելի է տեսնել երկրի 400 ոտք խորությամբ և 40 ոտք տրամագծով ծավալի մեջ գտնվող իրերը:
Սարքի ստեղծման համար խթան է ծառայել ութ տարեկան մի աղջնակի՝ գետնի բացվածքում ընկնելն ու կորչելը: Իր գյուտի համար ամերիկյան կառավարությունից շնորհակալագիր և նյութական նվեր է ստացել:
Նյութական նվերը վերադարձնելով կառավարությանը՝ խնդրել է, որ այդ սարքը գործածվի միմիայն բարի նպատակների համար:
Սակայն, երբ նա ցանկանում էր հետազոտել Դեր Զորի անապատները, հավաքել հայերի կմախքները և հարմար մի տեղում հսկա հուշարձան կանգնեցնել, դիմում է ամերիկյան կառավարությանը՝ իր հնարած սարքի օգտագործման թույլտվությունը ստանալու համար և մերժում է ստանում:
Լուսանկարում Յանիկյանը ցուցադրում է «Յանիկսքոֆ» սարքը
Նյութը և լուսանկարը` Zham Magazine • ԺԱՄ, 2010 թ. |www.zham.ru