Ասորիներով, հայերով, ռուսներով ու եզդիներով բնակեցված Վերին Դվինը, որ ապրում է մեկ ընտանիքի պես
Advertisement 1000 x 90

Ասորիներով, հայերով, ռուսներով ու եզդիներով բնակեցված Վերին Դվինը, որ ապրում է մեկ ընտանիքի պես

Լյուդմիլա Պետրովան Արարատի մարզի միակ կին համայնքապետն է:

«Հեշտ չէ միակ կին համայնքապետը լինելը մարզում»,- մեր զրույցն այսպես սկսվեց Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովայի հետ, ում ասորական արմատները վաղուց արդեն սնվում են հայկական արևով, հող ու ջրով, ում համար Հայաստանը հայրենիք է, իսկ ազնվությունն ու պատասխանատվությունը` զավակի, ընտանիքի, աշխատանքի հանդեպ աստիճանաբար վերածվել է սկզբունքի ու գործի: Արդեն 15 տարի է, ինչ տիկին Լյուդմիլան ղեկավարում է Վերին Դվին ասորական համայնքը, որի բնակչության 80 % -ը ասորիներ են, 20 %-ը՝ հայեր:

Լյուդմիլան ծնվել է Արտաշատի շրջանի Գյոլայսօր ասորական համայնքում: Մասնագիտությամբ մանկավարժ ծնողները աշխատանքի բերումով որոշ ժամանակ գործուղվել են հարևան Գիլանլար հայկական գյուղ, որտեղ Լյուդմիլան հաճախել է դպրոց և սովորել մինչև 5-րդ դասարան: Այնուհետև ծնողները տեղափոխվել են Վերին Դվին, որտեղ էլ շարունակել է ուսումը, ընտանիք կազմել և առ այսօր ապրում է տիկին Լյուդմիլան:

Ամբողջոությամբ՝ womennet.am



Նման նյութեր