Հանրապետությունում առաջիկա 5 օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հանրապետությունում առաջիկա 5 օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` հուլիսի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից  հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Քամին՝ հարավային 3-8` մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հուլիսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:



Նման նյութեր