- Մի ապականեք ձեր կյանքը՝ ձեզ չգնահատող մարդկանց այնտեղ պահելով։
- Միայն ինքդ քեզ վրա հույս դնելը գերազանց եղանակ է մարդկանց մեջ չհիասթափվելու ու հիանալի տրամադրությամբ ապրելու համար։
- Մի զղջացեք միայնության մեջ անցկացրած ժամանակի համար։ Զղջացեք այն ժամանակի համար, որն անց եք կացնում ոչ նրա հետ, ում հետ ուզում եք։
- Մի շտապիր օգնել նրանց, ովքեր քեզ չեն խնդրել։ Խորհուրդներդ մի տուր նրանց, ովքեր չեն հարցնում քեզ։ Գնահատիր քեզ, քո բառը, քո մտքերը։
- Քչից չուրախացողը շատից էլ չի ուրախանա։
- Չի կարելի մարդուց սպասել այն, ինչ իրեն հատուկ չէ։ Չէ՞ որ դուք կիտրոնը չեք քամում լոլիկի հյութ ստանալու համար։
- Հավիտյան վրեժ մի լուծեք ոչ ոքից, թեկուզ ձեզ թշնամին էլ խայթի։ Հիմար ու խղճուկ է ի պատասխան շներին՝ կծող մարդը։ – Օմար Խայամ։
- Երեխաների պես եղեք։ Նրանց համար կարևոր չէ մարդկանց կարծիքը։ Նրանք միշտ ուրախանում են կյանքով։
- Մարդիկ իրենց արդարացնելու համար երկար ինչ-որ բան կարող են հորինել, փոխանակ պարզապես ասեն՝ կներես։
- Կյանքում ամեն ինչ հարաբերական է։ Եթե մի տեղից ձեզ դուրս են արել, ուրեմն ինչ-որ տեղ արդեն շատ երկար են ձեզ սպասում։
- Եթե տեղում դոփես ու առաջ չշարժվես, ապա ամեն ինչ կխամրի։ Այդպես է կյանքում, աշխատանքում և հարաբերությունների մեջ։
- Սովորիր գայթակղությունների կողքով անցնել՝ առանց տրվելու դրանց, այլապես երբեք նպատակիդ չես հասնի։
- Խիղճն այնպիսի բան է, որ տանջում է նրանց, ովքեր ունեն այն, այլ ոչ նրանց, ում պիտի տանջի։
- Փողը մարդուն չի փչացնում։ Այն պարզապես ցույց է տալիս, թե ով է նա իրականում։
- Մենք միշտ վախենում ենք նեղացնել ուրիշներին, բայց մեզ նեղացնել ոչ ոք չի վախենում։
- Միշտ պետք է ժպտալ։ Ինչ-որ մեկին՝ անկեղծորեն, մյուսին էլ՝ ի հեճուկս։
- Մարդուն հարցրու, թե ինչ է երջանկությունը, և դու կիմանաս, թե նրան ամենաշատն ինչ չի հերիքում։
- Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր չեն վախենում ծիծաղելի երևալուց, կատակներ անելուց ու փողոցում բարձր ծիծաղելուց։ Դա ավելի լավ է, քան կծկված ու չխոսկան լինելը։
- Ամեն ինչ փոխվում է։ Փոխվում է կյանքը, փոխվում են մարդիկ, և կարծես թե ամեն ինչ լավ է։ Բայց երբեմն այնքան չեն բավականացնում այն հինը, այն կյանքը, այն մարդիկ։
- Դու քո բարությունն ես տալիս, իսկ նրա վրա իրենց ոտքերն են մաքրում։ Դու վստահություն ես պարգևում, իսկ այն քո դեմ են օգտագործում։ Դու քո սիրտն ես նվիրում, իսկ այն քայքայում են։ Իսկ հետո նրանք զարմանում են, թե որտեղից է վերցվում դաժանությունը։
- Հիմարության առաջին նշանն ամոթի իսպառ բացակայությունն է։
- Ես երբեք մարդկանց չեմ խնդրի հետ վերադառնալ։ Այո, ես կկարոտեմ, այո, ես կզգամ նրանց կարիքը, բայց իրենց ընտրությունը նրանք արդեն կատարել են։
- Աշխարհում չար մարդիկ չկան, կան սոսկ դժբախտ մարդիկ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը