Դերասանուհի Տաթև Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում վրդովված գրառում էր կատարել. «Կխնդրեմ այլևս շատ հարց չտալ իմ ու Դիանա Մարտիրոսյանի հարաբերություններից: Ես արել եմ իմ աշխատանքը, Դիանան իրանը և որևէ վեճ մեր մեջ չի եղել երբևէ: Իմ գրած տեքստերը կապ չունեն նրա հետ ու փոխադարձ Դիանայինը ինձ հետ՝ վստահ եմ ասում շատ: Ավելի մանրամասն բացատրություն գրելու իմաստ չեմ գտնում, ժամանակն էլ: Մնացեք խաղաղությամբ ու մի փորձեք մութ սենյակում սև կատուներ փնտրել, առավել ևս, որ դրանք չկան»:
Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ պարզելու, թե ինչի մասին է խոսքը:
Տաթևը նշեց, որ խոսքը վերջերս մեծ էկրաններ բարձրացած «Երկրաշարժ» ֆիլմի մասին է, որտեղ դերասանուհին մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին, որը երկրաշարժի ժամանակ մնում է փլատակների տակ: Ֆիլմի մասին իր տեսակետն է հայտնել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը:
Ամբողջությամբ՝ life.tert.am