Երգչուհի, դերասանուհի Ռոզա Ֆիլբերգն «Նռան հատիկ» հեռուստասերիալի ավարտից հետո իր ժամանակն ամբողջությամբ տրամադրել է երաժշտական գործունեությանը։ Tert.am Life-ի հետ զրույցում Ռոզան անդրադարձավ երաժշտական նոր նախագծերին և պատմեց, թե ինչպես է եթերից բացակայելն անդրադարձել երկրպագուների արձագանքի վրա։
Ռոզան ունի նկարահանած տեսահոլովակ, որը շուտով հասանելի կլինի։ «Այս ընթացքում զբաղվածությունս միայն երաժշտական ոլորտում է։ Հիմա մի քանի նախագծի վրա եմ աշխատում, դրանցից առաջինը հասանելի կլինի օգոստոսին։ Խոսքը «Пополам» երգի մասին է։ Տեսահոլավակն առայժմ մոնտաժային փուլում է։ Նկարահանումները կայացել են քաղաքից դուրս, նախապատվությունը տվել ենք բնության տեսարաններին: Շատ գեղեցիկ է ստացվել։ Բովանդակության տեսանկյունից երգը համապատասխանում է տեսահոլովակին։ Չկա պատմություն, կան գեղեցիկ կադրեր, որովհետև երգն ինքն իրենով հոգեվիճակ է ներկայացնում»,- ասաց Ռոզան։
Ամբողջությամբ՝ life.tert.am