Տղամարդը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել տաբատի գրպանում վեյթի պայթյունից հետո
Advertisement 1000 x 90

Տղամարդը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել տաբատի գրպանում վեյթի պայթյունից հետո

52-ամյա Դևիդ Չառլթոնը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել տաբատի գրպանում վեյփի պայթյունից հետո։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, երբ Դևիսը ղեկին նստած էր, նա ֆշշոցի նմանվող ձայներ է լսել գրպանից, որտեղ գտնվում էր վեյփը։ Հաշված վայրկյանների ընթացքում տաբատն այրվել է, և վեյփը գոյացած անցքից ընկել է հենց մեքենայի նստարանին, որտեղ էլ պայթել է։ Արդյունքում՝ տղամարդն անհապաղ հոսպիտալացվել է, և նրա մաշկը փոխպատվաստել են։

«Տանջալից ցավ էր։ Ոտքս այրվում էր»,- ասում է Դևիդը։ Միջադեպից հետո նա ստիպված է եղել ամեն օր, երեք շաբաթվա ընթացքում, այցելել հիվանդանոց վերքերը մշակելու համար։ «Փառք Աստծո, որ վեյփը չպայթեց այն ժամանակ, երբ ես սլանում էի 70 մղոն արագությամբ ավտոմայրուղով»,- ասել է նա։

med.news.am



Նման նյութեր