
24-ամյա բրիտանուհի Ջոաննա Մեգսոնը հեռացրել է կրծքերը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետագայում խուսափելու համար։ Լիովին առողջ աղջկան նման քայլի է դրդել այն, որ նրա թե մայրը, թե տատիկը մահացել են քաղցկեղի հետեւանքով։
Ջոաննան դարձել է Բրիտանիայի ամենաերիտասարդ կանանցից մեկը, ով հեռացրել է երկու կրծքերը։
Այն միտքը, որ կարող է հիվանդանալ քաղցկեղով, աղջկան հանգիստ չի տվել։ Վիրահատությունից հետո, նրա խոսքով, ասես ուսերից ծանր քար ընկած լինի։