Հուլիսի 20-ին Երևանում Ավետ Ավեսիսյան 19 հասցեի տունը լեփ-լեցուն էր: Այստեղ էին հավաքվել արվեստագետներ, պատմաբաններ, տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝մասնակցելու այս պատմական մի միջոցառման: Թանգարանի տնօրենն է հանդիսանում Անդրանիկ Քոչարյանի ծոռը՝ 9 տարեկան Վահանիկ Քոչարյանը:
Թանգարանի բացման արարողությունը սկսվեց ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Ղևոնդ Աջամյանի տնօրհներգով ու տերունական աղոթքով, որի վերջում բոլոր ներկաներին նա հրավիրեց օրհնված հաց,աղ ու ջուր ճաշակելու:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանի տնօրեն արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյանն, ով հակիրճ ներկայացնելով սիրված լուսանկարչին,ինչի ժամանակ կարծես բոլորը պատմական էքսկուրս կատարեցին դեպի նրա արվեստի աշխարհ:
Իր ելույթն ամփոփելով նա հույս հայտնեց, որ այսուհետ բոլորը, մասնավորապես արվեստասեր հասարակությունն մոտիկից առիթ կունենա հանդիպելու Անդրանիկ Քոչարի լուսանկարչական աշխատանքների հետ,որոնք ներկայացված են նրա թանգարանում:
Իր ելույթում սիրված մտավորականի որդին՝ Վահան Քոչարը նշեց, որ թանգարանը հիմնադրվել ու ստեղծվել է բացառապես ընտանիքի անդամների միջոցով, առանց պետական աջակցության ու միջամտության:
Թանգարանի կայացման հարցում օժանդակել է միայն փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Վերջում ելույթ ունեցավ երիտասարդ լրագրող-արվեստաբան Գայանե Առաքելյանն, ով իր ելույթում արվեստագետներին, արվեստասեր հասարակությանը և երիտասարդ սերնդին կոչ արեց հաճախել թանգարան, ծանոթանալու ֆոտոլրագրության ու արվեստի հետ:
Ամբողջությամբ՝ geovideoexp.orer.eu