«Բացասական եզրակացության դեպքում մենք հետապնդելու ենք երկու հիմնական նպատակ». Օլեգ Դուլգարյան
Advertisement 1000 x 90

«Բացասական եզրակացության դեպքում մենք հետապնդելու ենք երկու հիմնական նպատակ». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեխական ԱՌՆԻԿԱ կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում ենք Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների բնակավայրերում նմուշառումներ: Հավաքում ենք միրգ-բանջարեղեն և մարդու մազեր: Նմուշառումները իրականացնում են Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները: Փորձանմուշները տեղափոխվելու են Չեխիա և այնտեղ իրականացվելու է փորձաքննությունը: Սեպտեմբերին մեզ հայտնի կդառնա այն, արդյոք Ալավերդիում և Ախթալայում արդյունաբերության հետևանքով առաջացած աղտոտվածությունը ազդում է մարդկանց առողջության և գյուղատնտեսության վրա: Փորձաքննությանը ներգրավվելու են Չեխիայի առաջատար բժիշկներ:

Բացասական եզրակացության դեպքում մենք հետապնդելու ենք երկու հիմնական նպատակ:

1. Պետական քաղաքականության մակարդակով հասնել նրան, որպեսզի իրականացվի շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատում պետական համակարգի կողմից:

2. Հասնել տուժած քաղաքացիների, հատկապես գյուղատնտեսությանը և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցմանը՝ անցնելով բոլոր ատյաններով, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ափսոսում եմ հատկապես Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչներին, ովքեր ուղիղ մնացել են պոչամբարի և նրա բացասական ազդեցության ներքո»:



Նման նյութեր