Բասկետբոլի Մ20 տարեկանների թիմը վերջինն է Եվրոպայի առաջնությունում
Advertisement 1000 x 90

Բասկետբոլի Մ20 տարեկանների թիմը վերջինն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների թիմը վերջինն է Եվրոպայի առաջնությունում:

Պորտուգալական Մատոզինյուշ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում անցկացրած 6 խաղում էլ մեր ընտրանին միայն ու միայն պարտվել է:

Ահա B դիվիզիոնի C խմբում հանդես եկած Հայաստանի ընտրանու խաղերի արդյունքները. Հայաստան-Շվեդիա` 26:149, Վրաստան-Հայաստան` 98:46, Հայաստան-Կոսովո` 40:97, Էստոնիա-Հայաստան` 99:41, Հայաստան-Նիդերլանդներ` 39:93, Հայաստան-Լուքսեմբուրգ` 67:120:

Հավաքականը մրցավայր էր մեկնել բազմաթիվ կադրային կորուստներով: