ԱՄՆ-ում մահացել է նշանավոր Մորգենթաու ընտանիքի վերջին անդամներից մեկը՝ Հենրի Մորգենթաուի թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն, տեղեկանում ենք «Նյու Յորք Թայմսից»:
Իր նշանավոր պապի նման Ռոբերտ Մորգենթաուն նույնպես պայքարել է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նա եղել է իրավաբան, քաղաքագետ, հրատարակել է հոդվածներ, որտեղ գրել է իր պապի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի տեսած սարսափելի պատմությունների մասին:
Ռոբերտ Մորգենթաուն մահացել է իր 100-ամյակի շեմին. հուլիսի 31-ին լրանալու էր նրա մեկդարյա հոբելյանը: Նա, ինչպես նաև Մորգենթաու ընտանիքի այլ անդամներ, տարբեր տարիների մեծարվել են ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից: