Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, թե ինչպես են գյուղապետն ու նրա որդին գնել ու վերաճառել համայնքին պատկանող հողերը։
Այսպես, գյուղապետն իմանալով, որ մի ընկերություն հողատարածք է պատրաստվում գնել իրենց գյուղում, համայնքի հողերին 9.91 հեկտարը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով վաճառել է իր որդուն։
Իսկ մեկ տարի անց` 2015թ. մայիսի 26-ին նրա որդին այդ նույն հողամասը 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ընկերությանը։
Գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Նախկին գյուղապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում գյուղապետը համայնքին պատճառված վնասից 50 մլն դրամը վերադարձրել է բյուջե։