Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կրկին վատ մայր են անվանում, եւ թվում է՝ դրա համար պատճառներ կան։ Վեցամյա Նորթ Ուեսթը վաղուց արդեն երեխայի տեսք չունի։ Փոքրիկին անվանում են ամենաերիտասարդ ազդեցություն ունեցող մարդը, քանի որ նա արդեն ինքնուրույն է ընտրում՝ ինչ կրել, ինչ սանրվածք անել եւ նույնիսկ մայրիկին խնդրում է թեթեւ դիմահարդարում անել։ Այս անգամ Նորթը կրկին առանձնացել է, սակայն արդեն յուրօրինակ զարդի միջոցով։ Փոքրիկի քթին փիրսինգ է հայտնվել, ինչն անմիջապես շփոթեցրել է օգտատերերին։
Ավելի մանրամասն՝ news.am