
Մեծ Բրիտանիայի ջրերում դայվերներն անոմալ մեծ մեդուզա են հայտնաբերել: Այս մասին գրում է The Mirror-ը:
Ծովային խոշոր արարածին դայվինգի ժամանակ նկատել է կենսաբան Լիզի Դեյլին անգլիական Քորնոուլ կոմսության ափամերձ ջրերում:
Հայտնաբերված մեդուզան եղել է մարդու չափերի: Սա Մեծ Բրիտանիայի մեդուզաների ամենախոշոր տեսակն է, որոնց ամռանը և աշնանը հաճախ կարելի է հանդիպել մերձափնյա շրջանում: Դրանք կարող են կշռել մինչև 35 կգ, բայց, միևնույն ժամանակ, վտանգավոր չեն մարդկանց համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը