Բացարձակ սուտ լուր. ԱՍՀ նախարարության արձագանքը «երրորդ սեռի» վարչության մասին հրապարակումներին
Advertisement 1000 x 90

Բացարձակ սուտ լուր. ԱՍՀ նախարարության արձագանքը «երրորդ սեռի» վարչության մասին հրապարակումներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է մամուլում վերջին երկու օրերին տեղ գտած այն տեղեկություններին, թե, իբր, նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ «երրորդ սեռի» վարչություն: Նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը:

«Անդրադառնալով մամուլում վերջին երկու օրերին արհեստականորեն շրջանառության մեջ դրված տեղեկություններին այն մասին, թե, իբր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում իրավական որևէ ձևակերպում չունեցող, սոսկ հրապարակման հեղինակի երևակայության հետևանք հանդիսացող «երրորդ սեռի» վարչություն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «լուրը» բացարձակ սուտ է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխությունները կառավարությունում քննարկվում են ընթացակարգերի համաձայն՝ առանց լուրջ բովանդակային առարկությունների:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև՝ ՀՀ պետական բոլոր ինստիտուտների աշխատանքի առանցքն ու հիմնաքարը Սահմանադրությունն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական գործառույթը սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների աջակցությունն է: Ըստ այդմ՝ նախարարության կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխությունները, բխում են բացառապես այս գործառույթից»,-ասված է հաղորդագրության մեջ:



Նման նյութեր